կարևոր
2215 դիտում, 23 ժամ առաջ - 2025-07-11 12:14
Քաղաքական

Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։  

Գալուզինի կարծիքով՝ անհրաժեշտ է առաջ շարժվել այդ համատեքստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատման ուղղություններով։ 

«Եվ, իհարկե, ռուսական կողմը` որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը, բնականաբար, երկու կողմերի համար հարմար ձևով»,-նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։