|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՆԱՏՕ-ն աջակցում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը. հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ համագործակցության շուրջ։
Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ՝ փոխադարձ շահերի և իրավահավասարության հիման վրա՝ մասնավորապես անդրադառնալով Դաշինքի խաղաղապահ գործողություններին իրենց երկրի մասնակցության փորձին։
Բայրամովը խոսել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, սահմանների սահմանազատման և բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Խավիեր Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։