|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ զարգացման հիմքն է։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սեպտեմբերի 18-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցում։
«Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել Երեւանի եւ Անկարայի ջանքերին՝ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ «3+3» ֆորմատի շրջանակներում։ Կարեւոր է, որ համաձայնությունների մշակման գործընթացում հաշվի առնվեն տարածաշրջանի իրականությունները եւ հարեւան երկրների շահերը, ինչպես նաեւ բացառվի ցանկացած արտաքին դերակատարների կողմից միջամտությունը», - ընդգծել է դիվանագետը։