կարևոր
226 դիտում, 37 րոպե առաջ - 2026-11-26 16:08
Իրավական

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարացրեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անազատության ընդհանուր ժամկետով (բանտային + տնային կալանք) Աշոտյանն արդեն իսկ «ռեկորդակիր» է քաղբանտարկյալների մեջ՝ 950 օր։ Հուսամ՝ բանը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»»,– գրել է փաստաբանը։