|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասարակական, քաղաքական շրջանակներում այս օրերին շարունակվում են խոսակցությունները, մեկնաբանություններն ու կանխատեսումները հնարավոր արտահերթ ընտրությունների, Սահմանադրության նախագծի կամ հանրաքվեի թեմաներով: Բայց առանցքային խնդիրն այն է, որ նման իրավիճակում բացարձակապես անընկալելի, եթե չասենք՝ անտեղի են որևէ հարցի, որևէ ներքաղաքական խնդրի մասին խոսակցությունները, երբ հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները բանտերում են:
Երեկ, մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը, կարծում ենք, բավականին հստակ ու հակիրճ բնորոշեց իրավիճակն ու դրա հիմնապատճառները. «Մենք առաջին իսկ օրվանից, երկար տարիներ հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները ունեն լոկ քաղաքական բնույթ։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն: Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ պարզ է, ինչքան էլ փորձեն տարբեր ձևերով քողարկել: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուզում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի այդ ծրագրին: Այս պահի դրությամբ այդ ծրագրին խոչընդոտողները ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն են, և փաստացի երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները գտնվում են կալանքի տակ:
Սա է ճշմարտությունը, սա է իրականությունը»:
Հ.Գ.-Ի դեպ, «գործերի» մասին: Զավեշտական է հնչում, բայց արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նյութերն իշխանությունները... կորցրել են: Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ նյութերը մոտ մեկ շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանից ուղարկվել են վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ չեն ստացվել: Ասեք, որ շատ խոսուն է..