կարևոր
205 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-25 18:58
Քաղաքական

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։

«ԱՊԱ»-ի վրացական բյուրոյի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի հետ շփումներից վախենալու կարիք չկա։

«Կարծում եմ՝ սա պրագմատիկ մոտեցում է, որը բխում է թե՛ վրաց ժողովրդի, թե՛ Վրաստանի հետ մեր հարաբերությունների շահերից»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մինսկում հանդիպել է Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Գեորգի Զուրաբաշվիլու հետ՝ «վերսկսված ռուս-վրացական ուղիղ երկխոսության» շրջանակներում։