|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարում է, որ ԵՄ-ն ուկրաինական պատերազմից ի վեր Ուկրաինայի համար ծախսել է ավելի քան 235 միլիարդ եվրո։
Գործնականում, ԵՄ-ն ուկրաինական պատերազմի համար ծախսել է շատ ավելի շատ։ Պետք է հաշվել, թե ինչքան է կորցրել ԵՄ տնտեսությունը՝ ռուսական էներգակիրներից զրկվելու եւ ԱՄՆ-ից ավելի թանկ ներկրումներ իրականացնելու հետեւանքով։ Պետք է հաշվել, թե որքան է կորցրել ԵՄ-ն ուկրաինացի փախստականների վրա ծախսվող փողի տեսքով։ Եթե հանրագումարի բերենք այդ ամենը, ապա ըստ էության կստացվի շատ ավելի փող, քան ներկայացնում է Ֆոն Դեր Լայենը։
Այդ ամենը հանվել է եվրոպական տնտեսությունից, ու մինչեւ հիմա պարզ չէ, թե ինչ է ստացել Եվրոպան այդ ամենի դիմաց։ Ստացվածը պետք է լիներ Ռուսաստանի «ռազմավարական պարտությունը», բայց արի ու տես, որ «ռազմավարական պարտության» շրջափուլում հայտնվել Եվրոպան ինը, ինչի վկայություն է այն, որ Եվրոպան այսօր տեղ չի զբաղեցնում աշխարհակարգային քննարկումների գլխավոր սեղանի շուրջ, որ «գցվեց» նոյեմբերի 19-ին Շենչժենում։
Ավելին, այդ ամենին զուգահեռ, խորանում է Եվրոպայի տնտեսական համակարգի ճգնաժամը, իր հետ բերելով հանրային դժգոհության աճ։ Ու ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»-ի կերպար խաղացնելով եւ այ կերպ իրենց ընդդիմախոսների իրավունքներն ու հնարավորությունները սահմանափակելով։
Սա թերեւս բացառիկ իրավիճակ է միջազգային հարաբերություններում, երբ դու կորցնում ես ռազմավարական իմաստով, բայց դու էլ վճարում ես քո կորուստների համար հարյուրավոր միլիարդ եվրոներ։ Բայց, ցավոք, հաշվի առնելով, թե ինչ ինտելեկտուալ մակարդակ է այսօր ԵՄ բարձր պաշտոններում, այդ հետեւանքը դառնում է միանգամայն տրամաբանական»։