կարևոր
412 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-25 13:43
Քաղաքական

Մարդ, որն անջնջելի հետք է թողել ՀՀ նորագույն պատմության մեջ․ Արման Աբովյանը՝ Ծառուկյանի մասին

Մարդ, որն անջնջելի հետք է թողել ՀՀ նորագույն պատմության մեջ․ Արման Աբովյանը՝ Ծառուկյանի մասին

ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանը գրում է․

«Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է։ Մարդու, որն իր կյանքով ցույց է տվել, թե ինչպես պետք է սիրել սեփական Հայրենիքը։ Մարդու, որն արդեն իր անջնջելի հետքն է թողել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Մարդու, որը սիրում է իր ժողովրդին և պաշտում է իր Հայրենիքը։

Այսօր այն մարդու ծննդյան օրն է, ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը և չեն էլ կարողանա կոտրել։

Ինձ համար մեծ պատիվ է լինել Գագիկ Ծառուկյանի թիմի անդամը։

Պարոն Ծառուկյան ջան, շնորհավոր ծննդյան տարեդարձդ, իմ ավագ եղբայր և ղեկավար։

Թող Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պարգևի անսահման առողջություն, երջանկություն և բարօրություն»։