|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 44-րդ կմ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամադ Զաբիհիագհադամ իր վարած «Volvo» մակնիշի կցորիդչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Սրսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։