|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ՝ մայիսի 14-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և Մարտունու փրկարարները:
Պարզվել է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
ՆԳՆ ծառայողներն առաջին օգնություն են ցուցաբերել տուժածին և շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ Ա.Հ.-ի առողջական վիճակը ծանր է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: