կարևոր
1027 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-05 14:33
Հասարակություն

Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Հրշեջ փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։