|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի գոտի: