|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00։09-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր հատվածում «HIGER» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Լյովա Ս․) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 154-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենայից 4 տուժածի մոտեցրել են Վայքի շտապօգնության ծառայության մեկ այլ ավտոմեքենային, այնուհետև արգելափակումից դուրս բերել «Ford Transit» մակնիշի 2 ավտոմեքենա (3 ուղևոր):
«Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, որից հետո ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։