կարևոր
1135 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-06 15:51
Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. 67-ամյա վարորդը բեռնատարով Հոռոմի խաչմերուկում կողաշրջվել է

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. 67-ամյա վարորդը բեռնատարով Հոռոմի խաչմերուկում կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Լև Գ.-ն իր վարած «IVECO» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։