|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ Ժամը 21:30-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 52-ամյա Գոչա Աբաշիձեն իր վարած DAF մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Սևերսկի տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա համակցված կերով:
