|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն ամենամյա Жара երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում խոսել է ԼՂ հակամարտության մասին:
Նա նշել է, որ ՌԴ-ն անկեղծորեն ուրախ է, որ երկկողմ համաձայնությամբ շարունակվում են շփումները: «Մենք միշտ ողջունել ենք և նպաստել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության զարգացմանը»,- նշել է Զախարովան:
Ըստ նրա` այդ շփումների լավ արդյունքը խնդարահարույց հարցերի լուծման միջոցն է:
«Ռուսաստանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և՛ միջնորդ հանդիսանալով, և՛ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ»,- ընդգծել է Զախարովան:
«Ռուսաստանը պատմականորեն իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ, որը բազմիցս հենց գործով է ապացուցել իր միջնորդական դերը: Այդպես է լինելու նաև ապագայում: Մեր դիրքորոշումը ԼՂ հարցի վերաբերյալ անփոփոխ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: