|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է հակամարտության կողմերի շահերից: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հակամարտության խաղաղ կարգավորումը դա այն է, ինչը բխում է բոլոր մասնակիցների՝ ԵԱՀԿ ՄԽ-ի և հենց կողմերի շահերից: Մենք միշտ հավատարիմ ենք եղել դրան, դա է եղել հիմնական նպատակը», -ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում և Բաքվում արած հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: