|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից բերվող օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Այս մասին հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է բարդ: Ռազմական իրավիճակը պահպանվում է: Այս պայմաններում` իրավիճակի շուտափույթ ապաէսկալացման և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում ենք ջանքեր ներդնել, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով: Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Վստահ ենք խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության հարցում»,- ասել է Զախարովան:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, ցավոք, հաջողություն չունեցավ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման հասնելու միջազգային հանրության հերթական փորձը: