|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
«Հետք»-ը գրում է․
«2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Ապարան համայնքում՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից: Երկու համայնքներում քաղաքական ուժերի ընտրացուցակներում ընդգրկված մի շարք թեկնածուների վերաբերյալ մեղադրական դատավճիռներ են կայացվել, կամ այժմ մեղադրվում են քրեորեն պատժելի արարք կատարելու համար։
Ուսումնասիրել ենք նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող երկու համայնքների՝ Ապարանի և Աշտարակի ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց վերաբերյալ դատական ակտերն ու քրեական վարույթների նյութերը։
Ապարանի ընտրություններին մասնակցող թեկնածուները
«Հետքն» արդեն գրել է, որ Ապարան համայնքի նախընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը: Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ.-ի հոկտեմբերի 3-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Եղիազարյանից և կնոջից՝ Սիրուն Սարգսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու պահանջով։
Մասնավորապես՝ Դատախազությունը պահանջում է Սիրուն Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 մլն 800 հազ. դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։