|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական Դերսիմ նահանգի Օվաջըք շրջանի Բուզլութեփե գյուղի բնակչուհի` 22-ամյա Շիլան Ասլանը հավակնում է գյուղապետ դառնալ:
Ըստ Gazeteduvar-ի` երիտասարդ աղջիկն իր թեկնածությունն է առաջադրել ՏԻՄ ընտրություններում և ընտրվելու դեպքում պատրաստվում է շարունակել կիսատ թողած ուսումն ու հարմարավետ պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղի երեխաները կարողանան դպրոց ու մանկապարտեղ հաճախել: Նա նշել է, որ ինքը մեծ կարևորություն է տալիս նախադպրոցական կրթությանը: Նաև պատմել է, որ ավագ դպրոցում սովորելիս 10 ամիս երեխաների հետ աշխատել է` որպես ուսուցիչ, և եթե գյուղում հարմար պայմաններ ստեղծվեն, ինքը կարող է դասավանդել գյուղի երեխաներին:
Ասլանը նշել է, որ կցանկանար ՏԻՄ ընտրություններում ավելի ակտիվ տեսնել երկրի կանանց, և կոչ է արել նրանց` վստահել իրենց ուժերին:
«Ես իմ թեկնածությունն առաջադրեցի, քանի որ վայրը, որտեղ գտնվում եմ, ցանկանում էի ավելի գեղեցկացնել: Բոլոր կանայք թող գիտակցեն, որ կարող են այդպես անել: Ես այստեղ անում եմ ամեն ինչ, ինչ տղամարդիկ ասում են` չես կարող: Այն ամենը, ինչին դիպչում է կինը, գեղեցկանում է: Իրենց որոշ բաներից զրկող, վստահ քայլերիղ խուսափող կանայք պետք է գիտակցեն դա ու լինեն իշխանության կազմում»,- ասել է երիտասարդ թեկնածուն:
Տեսանյութը` այստեղ: