|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Ժնև քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը, որտեղ գործող չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն մրցում է ուզբեկ Ժավոխիր Սինդարովի հետ:Երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով էր աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմմարաջուն:
Մոտ երկու ժամ ձգված պարտիան ավարտվել է 19-րդ քայլին: Գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը: Այժմ երկու շախմատիստներն էլ ունեն 1-ական միավոր:Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից:
Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։ Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։