կարևոր
451 դիտում, 32 րոպե առաջ - 2026-11-25 19:28
Քաղաքական Իրավական

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․

«Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել, որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ Թուրքիան զավթի Կիպրոսի հյուսիսային մասը։

Պարզապես գործի դրվեց «հին ու բարի» թեզը՝ «Կիպրոսում վտանգված է թուրքական համայնքի պաշտպանությունը»։

Արդյունքում Մեծ Բրիտանիայից ընդամենը 15 տարի անկախացած Կիպրոսը կորցրեց իր տարածքի կեսը։ Ի դեպ, Թուրքիան մեկ անգամ չէ, որ նույնաբնույթ սպառնալիքներ է հնչեցրել տարբեր երկրների, ուր ապրում են որոշակի թվով թուրքեր։ Մի խոսքով, զավթելու մարմաջը արդարացնելու թեզերի ցանկը մեծ է, օրինակ՝ Արցախի պարագայում Ադրբեջանի իշխանությունը կիրառեց իբր զանգվածային ահաբեկչությունը կանխելու նկրտումը և այլն։

Ի դեպ, առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ, որում գիտե՞ք ինչ անգերազանցելի առաջադիմական դրույթներ կային…»։