|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողությունները «սադրանք» է որակել և Անկարային կոչ արել դադարեցնել հորատման աշխատանքները: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը. հայտնում է РИА Новости-ն:
Կիպրոսի տնտեսական գոտում, որտեղ հայտնաբերվել են գազի հանքավայրերը, գտնվում են թուրքական երկու հորատման կայանքներ՝ «Ֆաթիհ»-ը և «Յավուզ»-ը: «Յավուզ» նավն այդ շրջան է ժամանել երեքշաբթի, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։
Թուրքիայի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարություն է տարածել ԵՄ-ի և Հունաստանի` քննադատող հայտարարությունների վերաբերյալ. «Թուրքիան, ինչպես Միջերկրականի արևելյան ջրերում պաշտպանում է սեփական շահերը, այնպես էլ շարունակելու է պաշտպանել Կիպրոսի թուրքական մասի շահերը»: