|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական իշխանամետ Haber Global հեռուստաալիքը անդրադարձել է Կիպրոսում ՀՀ ԶՈՒ մասնակցությամբ տեղի ունեցող զորավարժություններին` այն «սադրանք» անվանելով:
«Հարավային Կիպրոսը (այդպես են Կիպրոսին անվանում թուրքերը) նոր սադրանք է կատարել. Հայկական բանակի հետ համատեղ վարժանքներ է կազմակերպել (կղզու) հունակիպրական հատվածում։ Կրկին ակնառու է Կիպրոսի հունական կառավարության անկեղծության բացակայությունը Կիպրոսի խնդրի լուծման հարցում։ Տարիներ շարունակ Ադրբեջանի տարածք ներխուժած հայկական բանակի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպեցին՝ նոր հարված հասցնելով կղզում երկկողմ բանակցություններին»։
Ըստ թուրքերի տրամաբանության` Թուրքիան իրավունք ունի զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ` Հայաստանի սահմաններին և Արցախից օկուպացված հողերում, իսկ Կիպրոսի Հանրապետությունը սեփական երկրում, որի մոտ 30 տոկոսն օկուպացված է Թուրքիայի կողմից, Հայաստանի հետ զորավարժության իրավունք չունի: