|
Փոխարժեքներ
03 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
ՀՅ Դաշնակցության Կիպրոսի Կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահի տեղակալ Խարիս Յորղիատիսի հետ: Այս մասին տեղեկացնում է Կիպրահայերի «Արձագանք» թերթը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կիպրահայ գաղութին հուզող Հայ Դատի, Կիպրոսի, Արցախ-Կիպրոս բարեկամական շրջանակների, ինչպես նաև երկու կուսակցությունների երիտասարդական միությունների հետ կապված հարցեր:
ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեի պատվիրակության կազմում էին ընկերներ Սիմոն Այնեճյանը, Րաֆֆի Մահտեսյանը և Նարեկ Դավիթյանը:
Կիպրոսի Կոմիտեի ձեռնարկած հատուկ օրակարգով քաղաքական հանդիպումները շարունակվելու են Կիպրոսի քաղաքական բոլոր կուսակցությունների հետ: