|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն փակելն էր։
«Իմ նպատակն է փակել բոլորին, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելուն՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործողություններ արդեն արվել են։ «Խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք, իսկ մյուս մասին, ըստ անհրաժեշտության, կտեղեկանաք»,-նշեց վարչապետը: