|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) եվրոպայի առաջնության մշակութային միջոցառումների շրջանակներում այսօր մասնակցել եմ Շուշիում կազմակերպված հյուրասիրությանը, որն ուղեկցել է ազգային երգ ու պարով: Շատ հաճելի շփումներ եղան աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ:
Իմ խոսքում, մասնավորապես նշել եմ, որ այսօրինակ խոշոր մարզական միջոցառման կազմակերպման նպատակն է նաև Արցախը ավելի ընկալելի դարձնել բոլորին: Եվ պատահական չէ, որ առաջնության համար ընտրել են «Բաց դռներ, ամուր դարպասներ» կարգախոսը:
Օրվա ընթացքում կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ պատասխանել ենք նաև օտարեկրյա մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք հատկապես վերաբերվում էին առաջնությանը կազմակերպչական գործերին: Ուրախ եմ արձանագրել, որ կազմակերպչական մակարդակից նրանք ընդհանուր առմամբ շատ գոհ էին»,-գրել է նա: