կարևոր
3538 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-18 13:42
Քաղաքական

Մենք ասել էինք, որ եթե Գրիգորի Խաչատուրովին կալանավորում են ուրեմն սպասվում է նոր տարածքների զիջում և նոր զոհեր, որում համոզվեցինք վերջերս․ Արա Ռոստոմյան

Մենք ասել էինք, որ եթե Գրիգորի Խաչատուրովին կալանավորում են ուրեմն սպասվում է նոր տարածքների զիջում և նոր զոհեր, որում համոզվեցինք վերջերս։ Այս մասին Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Արա Ռոստոմյանը։

«Իամանալով, որ Խաչատուրովը այն եզակի հրամանատարներից մեկն է, որ ինքը հանգիստ չի կարող նայել, թե ինչպես է բզկտվում հայրենիքը, ինչպես են զոհվում անմեղ տղաները, Նիկոլը վախից ելնելով իրեն փակի տակ է պահում, որ Խաչատուրովը իր շուրջը չկոնսոլիդացնի այն առողջ ուժերը, որը դուրս կգար հայրենիքը պաշտպանելու և ինչու չէ նաև օրվա իշխանությանը վռնդելու»,- ասաց նա։

Նրա խոքով՝ Գրիգորի Խաչատուրովը միշտ եղել է զոհված զինծառայողների կողքին և  իր կարիքը մենք շատ զգում ենք․

«Մենք ձեր կարիքը շատ ունենք և ամեն ինչ անելու ենք, որ դուք օր առաջ այդտեղից դուրս գաք»,- ասաց նա։