կարևոր
523 դիտում, 21 րոպե առաջ - 2026-11-26 11:28
Հասարակություն

Երևանում կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, ապա հայհոյանքներ հնչեցրել

Երևանում կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, ապա հայհոյանքներ հնչեցրել

Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դատարաններից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևան քաղքի Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է դատական նիստը վարող դատավոր Ռուբեն Սմբատյանի ուղղությամբ, ապա նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու դատական նիստի բնականոն ընթացքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կալանավորված անձը 52-ամյա Ռուբեն Սարգսյանն է, ով դատարան էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։