կարևոր
268 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-26 12:59
Աշխարհ

Պետք է միավորել ջանքերը՝ «հակառակորդների» ճնշման պայմաններում․ Փեզեշքիանի կոչը՝ իրանցիներին

Պետք է միավորել ջանքերը՝ «հակառակորդների» ճնշման պայմաններում․ Փեզեշքիանի կոչը՝ իրանցիներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը՝ «հակառակորդների» ճնշման պայմաններում։ Այս մասին հաղորդում է IRNA-ն։

«Թշնամիները չեն ցանկանում, որ Իրանը զարգանա, սակայն մենք պետք է մի կողմ դնենք մեր տարաձայնությունները, միավորենք ուժերը և, ապավինելով սեփական ներուժին ու ժողովրդի մասնակցությանը, վճռականորեն շարունակենք երկրի աճի, զարգացման և բարգավաճման ուղին», — ասել է Փեզեշքիանը։

Նախագահը նշել է, որ «չնայած թշնամիները պատժամիջոցների և պատերազմի միջոցով դժվարին պայմաններ են ստեղծել երկրի համար», Իրանը շարունակել է նշանակալի ձեռքբերումներ ունենալ։