|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Տարոն Սիմոնյանը հանդիպել են ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բալայանի և Դավիթ Իշխանյանի հետ:
Հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքյանը նշել է, որ Արցախ կատարած այցի նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն ու իրենց օրակարգում այստեղ բարձրացված հարցերը ներառելն է:
ՀՅԴ խմբակցության անդամները կարևորել են ՀՀ և ԱՀ բնակչության անվտանգության ապահովումը, որն ուղղակիորեն առնչվում է գործող իշխանությունների հեռացման հետ: Բացի ՀՀ և ԱՀ բնակչության անվտանգության հարցերից, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումներին, հետագա անելիքներին վերաբերող հարցեր: