|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը հուլիսի 17-ին լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել ռուսական «Գազպրոմի» և նրա շուրջ 400 դուստր ընկերությունների համակարգիչների ու սերվերների վրա։ Այս մասին «Kyiv Independent»-ին հայտնել է հետախուզական գերատեսչության աղբյուրը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման արդյունքում ոչնչացվել են մեծածավալ տվյալներ և տեղադրվել է հատուկ ծրագրային ապահովում, որը նախատեսված է տեղեկատվական համակարգերի հետագա վնասման համար։ Ըստ աղբյուրի՝ 20 հազարից ավելի համակարգային ադմինիստրատորներ զրկվել են «Գազպրոմի» ներքին համակարգերին հասանելիությունից, իսկ տվյալների կրկնօրինակները ամբողջությամբ ոչնչացվել են։