կարևոր
430 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-26 20:22
Քաղաքական

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան

Հայտնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ODIHR)՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով արդար դատաքննության և ընտրական գործընթացներին ազատ մասնակցության իրավունքների հնարավոր խախտումների վրա։ Այս մասին գրել է Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Հիշյալ կառույցի գործունեության առանցքային ուղղություններից են ժողովրդավարական ընտրությունների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովման հարցերը։

ՀՀ Վճռաբեկ դատարան / Cassation Court of Armeniaի դատավորներին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց տված երդմանը, դատավորի բարձր առաքելությանը, չտրվել որևէ քաղաքական կամ այլ բնույթի ճնշման և առաջնորդվել բացառապես օրենքով ու սեփական խղճով։

Կարծում ենք, որ բոլորը գիտակցում են. իրավունքի խախտմամբ կայացված դատական ակտը բողոքարկվելու է նաև ՄԻԵԴ, որտեղ մենք հետևողականորեն հետամուտ ենք լինելու այդ խախտումների արձանագրմանը, ապա՝ դրա հիման վրա պատասխանատվության հարցի բարձրացմանը»։