|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող բժշկական կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում` ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը:
Գործող բժշկական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմատիվային ակտերը ընդունվել են դեռևս 1989-ին, որից հետո դրանք չեն արդիականացվել, ուստի չեն համապատասխանում միջազգային փորձով ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, բացի այդ` սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ կառուցելու հնարավորությունները:
Հաշվի առնելով դա` վարչապետը հանձարարեց առողջապահության նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել բժշկական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկներ:
Վարչապետը հստակեցրեց, թե խնդիրը որն է: «Մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որի ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է դառնում` ընդհանուր օգտագործման մեծ տարածքներ, բարձր առաստաղներ, դրա ջեռուցելու հետ կապված խնդիրներ: Բայց աշխարհում նման բան չկա»,- ասաց նա: