|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
«Իշխանություն» լրատվականը օրեր առաջ քաղաքացիների խնդրանքով անդրադարձել էր Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարեւոր ճանապարհահատվածի անմխիթար վիճակին։ Նշել էինք, որ համայնքապետ Արգիշտի Մեխակյանը դեռ յոթ ամիս առաջ խոստացել էր, թե երկու-երեք ամսից կսկսվեն ճանապարհի վերանորոգման աշխատանքները, սակայն խոստումն այդպես էլ չի կատարվել։
Եվ ահա, խնդրին արագ լուծում տալու, կատարված աշխատանքի կամ ուշացման պատճառների մասին պարզաբանում ներկայացնելու փոխարեն, գերթանկարժեք ամենագնացներով երթևեկող և հարկատուների հաշվին միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացող նախարար Դավիթ Խուդաթյանը որոշել է ծաղրել խնդրի մասին բարձրաձայնողներին՝ անվանել է «Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից դեռևս ուշքի չեկած ճանապարհագետ-բլոգերներ»։
«Փայլուն» ինտելեկտի տեր Դավիթ Խուդաթյանն իր «կարճ խելքով» կարծում է, թե այսպես փակելու է հարկատուներիս բերանը։
Թերևս նրանից ավելին սպասելն անիմաստ է․ մարդն իր մտավոր ողջ զինանոցը ցուցադրեց մեկ գրառմամբ։ Մնում է միայն հիշեցնել Աննա Հակոբյանի հայտնի հորդորը՝ «Կրթվե՛ք, տղաներ, կրթվե՛ք, քանզի կրթվելը նորաձև է»։ Հուսանք մի օր այս «նորաձևությունը» կհասնի նաև նախարարական կաբինետներ։
Լիա Սարգսյան