կարևոր
3931 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-03 14:41
Քաղաքական

ՔՊ-ականի մայրը ֆիզիկոսին անվանում է «անասուն»․ Լիա Սարգսյան

ՔՊ-ականի մայրը ֆիզիկոսին անվանում է «անասուն»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Համացանցում տեսանյութ է պտտվում որտեղ մի ֆիզիկոս լրագրողին խորհուրդ է տալիս Փաշինյանի մասին հարցնել ոչ թե իրենից, այլ անասնաբույժից: Այս տեսանյութի տակ Դավթաշենի նախկին ղեկավար, Էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական, ՔՊ-ական Ռոման Համբարձումյանի մայրը՝ Լաուրա Մկրտչյանը գրել է. «Երևի անասունից էլ առաջացել ես, խորը անասուն»:

Սա է այս իշխանության պատկերը: Հետո էլ զարմանում ենք՝ էս ինչ կարգի մարդիկ են ղեկավարում մեր երկիրը, սրանք ընտանիքներով են գռեհկության դպրոցն ավարտել: Այս տեսակ կնոջ զավակը բարձր պաշտոններ է զբաղեցրել: Էս ինչ գարշափոսի մեջ ենք: Սա է «Իրական Հայաստանի» իրական կողմը»: