Փոխարժեքներ
28 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով: Այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը:
«Արաքսում սեպտեմբերի 27-ի երեկոյան սպшնվել է 39-ամյա Մասիս Ասատրյանը: Սպանության կասկածյալը նույն գյուղից Գրիգոր Բուդուրյանն է:
Ինձ պատմեցին, որ վեճը ծագել է շան պատճառով: Մասիսն իր ընկերների հետ կանգնած է եղել գյուղամիջում, երբ Գրիգոր Բուդուրյանը շան հետ անցնելիս է եղել նրանց կողքով Ասատրյանի ընկերներից մեկն ասել է՝ «հեռու տար, կարող ա կծի»: Այս դիտողությունից հետո հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո Բուդուրյանը գնացել է տուն, ապա դանակով հետ վերադարձել: Վիճաբանության կողմին հաջողվել է խլել դանակը, սակայն կարճ ժամանակ անց Բուդուրյանը հետ է եկել հրազենով, և անկանոն կրակ բացել Ասատրյանի և նրա ընկերների վրա:
Նկարում՝ ձախից Գրիգոր Բուդուրյանն է, աջից՝ Մասիս Ասատրյանը»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Արաքս գյուղում, վիրավորը հիվանդանոցում մահացել է: