|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի և ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի միջև շփումների շուրջ ծագած սկանդալը, համեմատել է այն «վհուկների դեմ որսի» հետ. հայտնում է ТАСС-ը:
«Դեսպանները նշանակվում են հարաբերությունները պահպանելու համար, հարաբերությունները պահպանվում են հանդիպումների, զրույցների, շփումների միջոցով` ինչպես գործադիր իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ խորհրդարանականների հետ: Կարող եմ միայն հղում անել ԶԼՄ-ների մեջբերմանը: Այդ ամենը շատ նման է վհուկների դեմ որսին»,- ասել է Լավրովը: