կարևոր
3691 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-20 15:55
Քաղաքական

30 հազար դրամի համար Փաշինյանը Արշակյանին «պատժել է». Լիա Սարգսյան

30 հազար դրամի համար Փաշինյանը Արշակյանին «պատժել է». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․

«Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը դուրս է մնացել ՔՊ համագումարից՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Ինձ պատմեցին, որ Փաշինյանը Արշակյանին արգելել է մասնակցել համագումարին՝ ընդամենը 30 հազար դրամ կուսակցական պարտքի պատճառով:

Արշակյանին, բառի բուն իմաստով, արգելվել է մտնել Մարզահամերգային համալիր, որտեղ այս պահին տեղի է ունենում կուսակցության համագումարը։

Այս դեպքը պետք է դաս լինի մյուս ՔՊ-ականների համար: Եթե ԱԺ փոխնախագահին կարող է նվաստացնել ընդամենը 30 հազար դրամի համար, ապա ի՞նչ է սպասվում շարքային կուսակցականին»։