Միասին կարող ենք
կարևոր
646 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 14:29
Աշխարհ

Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա

Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա

Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա՝ դրանք անվանելով պետությունների ինքնիշխանության և միջազգային իրավունքի կանոնների կոպիտ խախտում։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է տարածաշրջանն այս անհիմն հարձակումների հետևանքներից զերծ պահելու և լարվածության թուլացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար», - նշվել է X-ում նախարարության էջում կատարված գրառման մեջ։

ԱԳՆ-ն վերահաստատել է իր լիակատար համերաշխությունը Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի հետ և իր աջակցությունը հայտնել նրանց կողմից ձեռնարկվող բոլոր քայլերին՝ միտված սեփական երկրի ինքնիշխանության ու անվտանգության պահպանմանը։

Մերձավոր Արևելքում վերջին օրերին իրավիճակը կրկին թեժացել է։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին, իսկ պաշտոնական Թեհրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։