կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-11 12:53
Աշխարհ

Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա

Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարվածները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, այդ թվում՝ Էր Ռիադի՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա։

«Հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։

Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիային և նրա ժողովրդին»,- նշել է Ռուբիոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարված է հասցվել Էր Ռիադի միջազգային օդանավակայանին. զոհվել է 12 մարդ, ևս 309-ը՝ վիրավորվել: