|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Կ.Պոլսի Քադըքոյ շրջանում գտնվող հունական Ayia Triada ուղղափառ եկեղեցու պատից ներս ցատկելով՝ երիտասարդն այրել էր եկեղեցու դուռը:
Ըստ Demokrathaber-ի՝ պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր պատճառներով ստիպողաբար գաղթած աշխարհասփյուռ հույների միջազգային ֆեդերացիան դատապարտել է կատարվածը:
Այդ մասին համատեղ հայտարարությամբ հանդես եկած հունական կազմակերպությունները հայտնել են, որ այդ եկեղեցու վրա հարձակում է եղել նաև 2008 թվականին:
Նշելով, որ Թուրքիայում, ազգայնամոլությունն ու կրոնամոլությունը նպաստում են նմանատիպ հարձակումներին, կազմակերպությունները պահանջել են դրանց դրդող արտահայտություններն ու տերմիններն անհապաղ հեռացնել դպրոցական դասագրքերից: