|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ժամանակ զոհերի մասին հաղորդագրություններից և դատապարտում է քաղաքացիական անձանց վրա բոլոր հարձակումները։ Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի փոխնահանգապետ Ահմադ Նաֆիսին հայտնել էր, որ նահանգում հարսանեկան արարողության ժամանակ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 68-ի:
Իրանի իշխանությունները հետագայում հայտնել են չորս զոհի մասին, մինչդեռ մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով Իրանի Կարմիր մահիկին, հայտնել են հինգ զոհի մասին: