կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-25 17:43
Աշխարհ

Կատարը չի պլանավորում մասնակցել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշմանը

Կատարը չի պլանավորում մասնակցել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշմանը

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի պլանավորում մասնակցել Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի գործողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

«Խոսքն այստեղ այն պատժամիջոցների մասին է, որոնք մի կողմը սահմանել է մյուսի դեմ, այլ ոչ թե ՄԱԿ-ի պատժամիջոցների։ Մենք այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չենք կայացրել։ Մեր առաջնահերթությունն այն է, որ բոլոր կողմերը վերադառնան բանակցություններին և գտնեն այս ճգնաժամի լուծումը», – ասել է նախարարության ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։

Նրա խոսքով՝ Կատարը «պատրաստ է մասնակցել պատժամիջոցներին, բայց միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվեն միջազգային մակարդակով»։

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ պլանավորված միջոցառումներն ուղղակիորեն չեն վերաբերում Կատարին։

Կատարը չեզոք դիրք է պահպանում և չի աջակցում հակամարտության որևէ կողմի, հավելել է դիվանագետը:

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի վրա լրացուցիչ տնտեսական ճնշում գործադրելու արշավ սկսելու մասին։ Դրա շրջանակում Վաշինգտոնը պլանավորում է միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են որոշակի առևտրային գործողությունները Թեհրանի հետ։