|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իր թիմը պատրաստ է այն ճնշմանը, որը կգործադրի «Բորուսիա»-ն:
«Մենք հստակ գիտենք, թե ինչպես կխաղա «Բորուսիա»-ն: Դորտմունդցիները լավ ֆուտբոլ են խաղում և մեծ ճնշում են գործադրում ուժեղ մրցակիցների վրա: Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի շտկեն իրավիճակը, իսկ մենք կդիմադրենք նրանց հարձակմանը: Առաջին 15 րոպեներին մրցակցի ֆուտբոլիստները կնետվեն գրոհների, որպեսզի արագ հասնեն հաջողության: Կստացվի բաց ֆուտբոլ: Մենք կփորձենք հաջողության հասնել մրցակցի սխալների վրա»,- ասել է ֆուտբոլիստը: