|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաեւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլեւս մասնակիցների ցանկում ներառված չէր: Պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։
Հարց. Երեկ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաեւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց Պենտագոնը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլեւս մասնակիցների ցանկում ներառված չէր: Վերջիվերջո, ՀՀ ԶՈւ-ն մասնակցելո՞ւ է այդ զորավարժությանը:
Պատասխան․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: