|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակախմբի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին: Մուրադովի նշանակման մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել։
Նա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ղեկավարել է 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը։ Հետպատերազմյան առաջին ամիսներին նա զգալի ներդրում է ունեցել հայ գերիների վերադարձի գործում, այդ թվում՝ անձամբ է ուղեկցել նրանց հայրենիք վերադառնալիս։