|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Աֆղանստանը և Պակիստանը պետք է գոյություն ունեցող տարաձայնությունները կարգավորեն բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում և երկխոսության միջոցով: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկխոսությանը նպաստելու և երկու երկրի միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն ամրապնդելու գործում», - գրել է նա:
Ավելի վաղ Պակիստանը և Աֆղանստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Պակիստանից հայտնել են, որ իրենց գործողությունների ընթացքում սպանվել է 133 թալիբ զինյալ։ Իսկ Աֆղանստանը հայտնել է պակիստանցի 55 զինվորի սպանելու մասին։
Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։