կարևոր
436 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-27 18:57
Աշխարհ

Հակամարտություն Աֆղանստանի և Պակիստանի միջև

Հակամարտություն Աֆղանստանի և Պակիստանի միջև
Անցած շաբաթ կտրուկ աճեց Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ լարվածությունը։Կիրակի օրվա դրությամբ՝ վերջին միջադեպի արդյունքում թալիբները բախումներ են սկսել Պակիստանի հետ իրենց սահմանի ողջ երկայնքով, որը հայտնի է որպես Դյուրանդի գիծ եւ չի ճանաչվում Աֆղանստանի կողմից: Դա նրանց հատուցումն էր այն բանի համար, որ Պակիստանը մի քանի օր առաջ ռմբակոծել էր, ըստ պնդումների, Աֆղանստանում գտնվող «թեհրիկ-ի-թալիբան պակիստանի» (ԹԹՊ) մի քանի օբյեկտներ: Պատահական դիտորդները կարող են զարմանալ այս միջսահմանային բռնության վրա, բայց իրավիճակը որոշ ժամանակ թեժացել է:

2021-ի ամռանը Աֆղանստանից արեւմտյան զորքերի հապճեպ դուրսբերումը, որի ընթացքում ԱՄՆ-ը թողեց մոտ 7 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա, եւ թալիբների վերադարձը իշխանութայն չհանգեցրեց 1990-ականների աֆղանա-պակիստանյան հարաբերությունների վերականգնմանը, ինչպես շատերն էին ակնկալում Իսլամաբադում: Պակիստանի գլխավոր միջգերատեսչական հետախուզությունը (ISI), Արեւմտյան օկուպացիայի ժամանակ,  տարբեր ձեւերով, ընդհանուր առմամբ, աջակցություն է ցուցաբերել «թալիբան» շարժմանը եւ նրա որոշ առաջատար անդամներին՝ մասնավորապես։ Այսպիսով, բնական էր՝ ISI -ն ենթադրում էր, որ թալիբները կփոխհատուցեին այդ ծառայությունները՝ գոնե ճանաչելով «Դյուրանդի գիծը» եւ կանխելով ԹԹՊ -ի նման ահաբեկիչների հարձակւմները Պակիստանի վրա աֆղանական տարածքից:  Այնուամենայնիվ, թալիբների տեսանկյունից, Պակիստանը ցանկանում էր նրանց ենթարկել որպես վասալներ: Դա անընդունելի կլիներ փուշթուն ազգայնականների այս խմբի համար։  Նրանք նաեւ մտահոգված են Պակիստանում հետմոդեռն հեղաշրջման արտաքին քաղաքկան հետեւանքներով, որն ուղղված է նախկին բազմաբեւեռ վարչապետ Իմրան Խանի դեմ:Նա մեղադրեց ԱՄՆ-ին կազմակերպելու կամ գոնե խորհրդարանական ընթացակարգերը խրախուսելու մեջ, որոնք նրան ստիպեցին հրաժարական տալ անմիջապես այն բանից հետո, երբ նա զայրացրեց Ամերիկային Մոսկվա կատարած ուղեւորությամբ՝ հատուկ գործողության մեկնարկի օրը: Պակիստանը հերքում է դա, ինչպես Թալիբանը հերքում է ԹԹՊ-ի աջակցությունը, բայց խորաթափանց դիտորդներից քչերն են լուրջ ընդունում հերքումները: Այսպիսով, «թալիբանը» հիմքեր ուներ կասկածելու, որ ԱՄՆ-ն կարող է օգտվել ռեժիմի այս փոփոխությունից, որպեսզի մի օր վերականգնի իր ռազմական եւ հետախուզական բազաները Պակիստանում՝ Աֆղանստանի դեմ օգտագործելու համար:

Այս պատկերացումները բացատրում են, բայց, իհարկե, չեն արդարացնում այն հնարավորւթյունը, որ թալիբները աջակցում են հայտարարված ահաբեկչական ԹԹՊ կազմակերպությանը եւ, հնարավոր է, նաեւ «բելուջիստանի ազատագրման բանակին» (BLA), պնդում էՊակիստանը: Երկու երկրներն էլ ակտիվացրել են իրենց հարձակումները 2022ի ամռանից ի վեր, սիկ New York Times-ը հայտնել է՝ «Պակիստանը վերջին տասը տարվա ընթացքում ամենադաժան պայքարն է վարում թալիբների դեմ»: Դա նաեւ ԹԹՊ-ի վերջին հարձակումն էր, որը պատրվակ հանդիսացավ անցյալ շաբաթ Պակիստանի կողմից Քաբուլում եւ Աֆղանստանի այլ վայրերում խմբավորման ենթադրյալ օբյեկտները ռմբակոծելու համար:

Պարզ ասած՝ թալիբների եւ Պակիստանի միջեւ ռազմական անհամաչափությունը կարող է միայն մասամբ փոխհատուցվել վերջիններիս դեմ պատերազմելու ոչ ավանդական մեթոդների կիրառմամբ, որոնք նրանք անում են Դյուրանդի գծի նկատմամբ իրենց պահանջները առաջ տանելու եւ Պակիստանին ԱՄՆ-ի հետ դաշինքը վերականգնելուց հետ պահելու համար: յԱնուամենայնիվ, նման միջոցներով այդ նպատակներին հասնելը հակադարձեց, քանի որ Պակիստանն այժմ համոզված է՝ «թալիբան 2.0» - ն անվտանգության սպառնալիք է, եւ ի պատասխան արագացրեց ԱՄՆ-ի հետ իր դաշինքի վերականգնումը:

Միեւնույն ժամանակ, Trump 2.0-ը ցանկանում է ամերիկյան զորքերը վերադարձնել Բաղրամի ավիաբազա, ինչը կարող է տեղի ունենալ միայն Պակիստանի աջակցությամբ, չնայած այդ ծրագրերի պաշտոնկան դատապարտմանը:Թրամփի բարեհաճությունը Պակիստանի նկատմամբ դրսեւորվում է նաեւ հնդո-ամերիկյան հարաբերությունների վատթարացման խորապատկերին, որը պայմանավորված է Ռուսաստանից զենքի եւ էներգակիրների ներմուծումը դադարեցնելու Վաշինգտոնի պահանջները Նյու Դելիի կողմից չկատարելուց հրաժարվելով: Այսպիսով, թալիբները կարող են ակնկալել, որ Պակիստանը կօգնի ԱՄՆ-ին վերադառնալ Աֆղանստան, որպեսզի ԱՄՆ-ն իր կողմը պահի Հնդկաստանի դեմ պայքարում:

Իրավիճակն էլ ավելի բարդացավ այն պատճառով, որ վերջերս պակիստանյան ռազմական պատվիրակությանը դիմավորեցին Բանգլադեշում կարմիր գորգի վրա, որի ժամանակավոր կառավարությունը լարված հարաբերություններ է պահպանում Հնդկաստանի հետ: Նախկին վարչապետ Շեյխ Հասինան մոտ էր Հնդկաստանին մինչեւ 2024-ի ամռանը ԱՄՆ-ի աջակցությամբ նրան փոխարինեց ազգայնականների եւ իսլամիստների կոալիցիան։  Երկկողմ հարաբերոթյունների այս վատթարացումը, այդպիսով, ուժեղացրել է Հնդկաստանի կողմից սպառնալիքի ընկալումը՝ ոմանց մոտ վախ առաջացնելով նրա եւ Պակիստանի հետ երկու ճակատով պատերազմի նոր սցենարից:

Ի պատասխան դրան, կամ անկախ դրանից, «թալիբանի» արտաքին գործերի նախարարը վեցօրյա այց կատարեց Դելի, որի ընթացքում Հնդկաստանը հայտարարեց՝ պաշտոնապես վերաբացում է իր դեսպանությունը Աֆղանստանում: Դա համընկավ Պակիստանի կողմից Քաբուլի եւ մի շարք այլ շրջանների ռմբակոծությունների հետ՝ ի պատասխան վերջերս ԹԹՊ-ի հարձակման: Ճիշտ այնպես, ինչպես Հնդկաստանում ոմանք այժմ վախենում են Պակիստանի եւ Բանգլադեշի հետ «երկու ճակատով» պատերազմի նոր սցենարից, այնպես էլ Պակիստանում ոմանք այժմ վախենում են նույնը Հնդկաստանի եւ Աֆղանստանի համար:

Այսպիսով, ԱՄՆ-ի մասնակցությամբ հինգ իրադարձություն պատասխանատու է Հարավային Ասիայի աշխարհաքաղաքական վերահաշվարկման համար:

1) ԱՄՆ-ն շտապ դուրս բերեց զորքերը Աֆղանստանից՝ իմանալով, որ Պակիստանին թշնամական նոր թալիբները կվերադառնան իշխանության

 2) ԱՄՆ-ն առնվազն խրախուսեց Պակիստանին հեռացնել Խանին եւ դե ֆակտո վերականգնել երկրի ռազմական կառավարության ավանդական տեսքը

 3) Այնուհետեւ ԱՄՆ աջակցությամբ Խանը բռնի տեղահանվեց

 4) գարնանը ԱՄՆ-ը Պակիստանը նախընտրեց Հնդկաստանից, իսկ հետո

5) ԱՄՆ-ն սկսեց բացահայտորեն վախեցնել Հնդկաստանին:

Առաջին երեքն օգտագործեցին նախկինում գոյություն ունեցող ներքին հակասությունները, մինչդեռ վերջին երկուսը, համապատասխանաբար, պայմանավորված էին այն բանոց, որ ԱՄՆ-ը օգնություն էր պահանջում Պակիստանից՝ իր զորքերը աֆղանական Բաղրամի ավիաբազա հնարավոր վերադարձնելու համար եւ Հնդկաստանին պատժելով՝ որպես ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ վասալ պետություն հնազանդվելուց հրաժարվելու համար: Այս իրադարձությունների զարգացման հետ մեկտեղ, նմանպես, Պակիստանի եւ Աֆղանստանի եւ Հնդկաստանի միջեւ նախկինում գոյություն ունեցող լարվածությունը, բնականաբար, սրվեց, ինչը էլ ավելի նպաստեց ԱՄՆ-ի «բաժանիր եւ տիրիր» ծրագրերի իրականացմանը:

Այս ամենը հող նախապատրաստեց հոկտեմբերի սկզբին Financial Times-ի սկանդալային հրապարակման համար։ Դրանում հիշատակվում էին ֆելդմարշալ Ասիմ Մունիրի՝ երկրի ոչ պաշտոնական առաջնորդի մի քանի անանուն խորհրդականներ, ովքեր պնդում են, որ մշակել են «Թրամփի 2.0» ծրագիրը՝ Պասնի նավահանգստի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը հաստատելու համարՊատրվակը հանքանյութերի արտահանման հեշտացումն է ներքին շրջաններից, որոնք, նրանց կարծիքով, շուտով կշահագործվեն ամերիկյան ընկերությունների կողմից, բայց դա կարող է նաեւ ծառայել որպես մեկնարկային հարթակ ԱՄՆ ռազմական եւ հետախուզական ուժերի Պակիստան գաղտնի վերադարձի համար։

Չնայած այն տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներին, որոնք նա ստացել է Չինաստանից առաջատար Չին-պակիստանյան գոտու եւ ուղու տնտեսական միջանցքի (CPEC) շրջանակներում, եւ Չինաստանը նրա հիմնական սպառազինությունների գործընկերն է, Պակիստանը շարունակում է մնալ «հիմնական ոչ ՆԱՏՕ-ի դաշնակիցը», եւ Մունիրն այս տարի երեք անգամ այցելել է ԱՄՆ եւ երկու անգամ հանդիպել Թրամփի հետ: Մինչդեռ Պակիստանը նպաստեց Չինաստանի եւ ԱՄՆ-ի մերձեցմանը հին Սառը պատերազմի ժամանակ, նոր Սառը պատերազմը մասամբ բնութագրվում է չին-ամերիկյան համակարգային մրցակցութայմբ եւ նրանց աշխարհաքաղաքական մրցակցությամբ ամբողջ Ասիայում։

Այսպիսով, Պակիստանի համար դժվար կլինի կրկնել իր հին չին-ամերիկյան սառը պատերազմի հավասարակշռությունը, եթե այն հաջողությամբ վերականգնի ԱՄՆ-ի հետ իր հին սառը պատերազմի դարաշրջանի ռազմավարական գործընկերությունը, ինչպես Մունիրը ձգտում է անել: ԱՄՆ-ը նույնպես դեմ է CPEC-ին, եւ Թրամփը հայտարարեց Չինաստանի նկատմամբ 100% մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք կսահմանվեն նոյեմբերի 1-ին կամ ավելի վաղ՝ կախված այն բանից, թե երբ են ուժի մեջ մտնելու Չինաստանից հազվագյուտ հանքային արտահանման սահմանափակւմները, ուստի ԱՄՆ-ը շուտով կարող է պահանջել, որ Պակիստանը հեռու մնա Չինաստանից: Հնարավոր է՝ Պակիստանը ենթարկվի։

Վաղաժամ է կանխատեսել, թե գործնականում դա որքան տեղ կհասնի, կամ ինչպես կարձագանքի Չինաստանը, բայց եզրակացությունն այն է, որ Պակիստանը գտնվում է իր արեւմտամետ շրջադարձն ավարտելու եզրին, որը սկսվել է 2022-ի ապրիլին՝ Խանի սկանդալային տապալումից հետո: Պարզության համար, դա չի արդարացնում թալիբանի հնարավոր աջակցությունը ԹԹՊ-ի եւ (կամ) BLA-ի նման ահաբեկիչների կողմից, բայց գաղափարկան նոր հարթություն է ավելացնում խմբավորման լարված հարաբերությոններին Պակիստանի հետ՝ տալով նրանց մասնակի հակաամերիկյան շարժառիթ, որը կարող է լուռ համակրանք առաջացնել ոմանց համար արտերկրում:

Անկախ որեւէ մեկի տեսակետից, թե ով է ճիշտ այս լարված իրավիճակում, չի կարելի ժխտել, որ Թալիբան 2.0-ը դառնում է Պակիստանի անվտանգության համար շատ լուրջ սպառնալիք, ինչը կարող է նույնիսկ հանգեցնել այն բանին, որ Պակիստանը սկսի իր հատուկ գործողությունն Աֆղանստանում, որը դուրս է գալիս պատահական հակաահաբեկչական հարվածներից: Այնուամենայնիվ, Թալիբան 2.0-ը կարող է նաեւ հանգեցնել Պակիստանի հետ զինված բախումների: Աֆղանստանը «կայսրությունների գերեզմանատուն» է, իսկ թալիբները Զելենսկիի ռեժիմի նման Արեւմուտքի դրածո չեն, ուստի համեմատությունը ռուսական շարունակվող հատուկ գործողության հետ հիմնականում մակերեսային կլիներ։

Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը ոչնչացնում է միաբեւեռությունը, հիպոթետիկորեն Պակիստանը կարող է նույնը անել, չնայած ակամա: Եթե Պակիստանը հանդիասանում է այն երկրըմ, որը փորձում է ԱՄՆ-ին հետ քաշել Աֆղանստան, ինչպես հայտնել է Drop Site News-ը փետրվարին, ապա հաջողության դեպքում դա կարող է էլ ավելի թուլացնել ԱՄՆ-ին, մինչդեռ ամերիկամետ Պակիստանը կթուլանա, եթե ԱՄՆ-ն Պակիստանին մղի ռազմական միջամտության Աֆղանստանում՝ այնուհետեւ թողնելով բախտի քմահաճույքին: ԱՄՆ-ի եւ (կամ) Պակիստանի կողմից թալիբներին ոչնչացնելու սցենարը համարվում է չափազանց անհավանական լուրջ ընդունելու համար։

Մեկ այլ հավանականություն այն է, որ Պակիստանի պատահական օդային հարվածները եւ նույնիսկ միջսահմանային ներխուժումները (լինի դա սովորական միջոցներով, թե հատուկ նշանակության ուժերով), որոնք անորոշ չափով կաջակցեն ԱՄՆ-ին, կդառնան «նոր նորմ» Աֆղանստանի հետ հարաբերությոններում: Այս դեպքում, հավանաբար, կավելանան ԹԹՊ-ի եւ BLA-ի պատասխան ահաբեկչական հարձակումները Պակիստանի տարածքում: Վերջնական արդյունքը կարող է լինել այն, որ երկու երկրներն էլ ընկղմվեն հետագա քաոսի մեջ՝ անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով։

Ամռան վերջին Չինաստանը վեցերորդ անգամ հավաքեց Աֆղանստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարներին՝ հուսալով, որ նրա ներդրումները երկու երկրներում (իհարկե, ավելի շատ Պակիստանում, քան Աֆղանստանում) կօգնեն ընդհանուր հող ստեղծել փոխզիջման որոնման համար՝ լուծելու իրենց արդեն մի քանի տարի տեւող անվտնգության երկընտրանքը: Դրանից ոչինչ չստացվեց, քանի որ վերը նշվածն արդեն սկսել է հանգեցնել անկայունության ինքնապահպանվող ցիկլի, որը ԱՄՆ-ն սկսել է ավելի վարպետորեն օգտագործել իր «բաժանիր եւ տիրիր» տարածաշրջանային ծրագրերն առաջ տանելու համար:

Ի վերջո, կարող է պարզվել, որ աֆղանա-պակիստնյան հակամարտության էությունը, այն է՝ Պակիստանի մերժումը ճանաչել Դյուրանդի գիծը (փուշթունյան) ազգայնական եւ քաղաքակրթական պատճառներով, անլուծելի է։ Ուստի լավագույնը, որ կարելի է ակնկալել, «երկաթե վարագույրի» ի հայտ գալն է՝ Աֆղանստանից եկող ահաբեկչական սպառնալիքներն ավելի արդյունավետ զսպելու համար: Դա, սակայն, չէր կանգնեցնի թալիբան» շարժման արմատական կրոնական եւ ծայրահեղ ազգայնական գաղափարխոսության տարածումը ճիշտ այնպես, ինչպես չէր կանգնեցնի Պակիստանի հարվածներն Աֆղանստանում ահաբեկիչների ենթադրյալ օբյեկտներին։

Այս պահին երկու կողմերն էլ կարծես թե արյան ծարավ են, եւ դրա վերջը չի երեւում, եւ պարզ չէ, թե արդյոք նրանց վերջին լարվածոթյունը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի, թե երկու կողմերի ավելի սթափ հաշվարկը կգերակշռի: Այն ամենը, ինչ հայտնի է, այն է, որ դա վաղուց էր սպասվում, գոնե անուղղակորեն կապված է ԱՄՆ-ի հետ, ինչպես բացատրվել է, եւ կազդի Հարավային Ասիայի աշխարհաքաղաքական վերակառուցման վրա, որն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհի առջեւ: Այսպիսով, Հարավային Ասիայում սկսվել է նոր սառը պատերազմ, եւ տարածաշրջանային անկայունության ուժեղացումը շուտով կարող է նորմ դառնալ:

Թարգմանեց Գայանե Մանուկյանը։ 
Աղբյուրը՝ katehon.com