|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես գրում է shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 38-ամյա Դերենիկ Հ․-ի վարած «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, 78-ամյա Աշոտիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։